Գյումրիում ժամեր առաջ տեղացած հորդառատ անձրևը լուրջ խնդիրներ է ստեղծել քաղաքի մի շարք հատվածներում, փողոցները հեղեղվել են, իսկ տեղացած ջրի պատճառով երթևեկությունն ու մարդկանց տեղաշարժը դժվարացել են։
Քաղաքի փողոցներում ջուրը հասել է այնպիսի մակարդակի, որ քաղաքացիները ստիպված են եղել ցելոֆանե տոպրակներով պաշտպանել ոտքերը և փորձել անցնել ջրածածկ հատվածներով։ Մի շարք մեքենաներ ևս հայտնվել են ջրի մեջ և դժվարությամբ են տեղաշարժվել։
Գյումրիի փողոցներում ստեղծված իրավիճակը քաղաքացիները տեսանկարահանել և տարածել են սոցիալական ցանցերում՝ ցույց տալով, թե ինչպես են սովորական ամառային անձրևից հետո փողոցները վերածվել ջրային հոսքերի։
Մանրամասները՝ տեսանյութում։