Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:05 28-12-2021

Կորոնավիրուսի օմիկրոն շտամն անսովոր ախտանիշ ունի

Մաշկի ցանը կարող է կորոնավիրուսի օմիկրոն շտամի ախտանիշ լինել: Նման եզրակացության են հանգել Daily Express-ի լրագրողները, որոնք ուսումնասիրել են ZOE COVID Study հավելվածի տվյալները։

Նշվում է, որ հիվանդների մոտ ցանը կարող է տարբեր լինել. ոմանք բողոքում են ուժեղ քորից, մյուսներն ասում են, որ մաշկի վրայի այտուցները ոչ մի կերպ չեն անհանգստացնում։

Լրագրողները պարզել են նաև, որ ցանը կարող է ի հայտ գալ վարակման վաղ փուլերում և երկար ժամանակ պահպանվել։

ZOE COVID Study հավելվածը մշակվել է ZOE բժշկական ընկերության կողմից՝ Մեծ Բրիտանիայի համալսարանների բժիշկների և գիտնականների հետ համատեղ: Ծրագիրը թույլ է տալիս կորոնավիրուսով, այդ թվում՝ օմիկրոն շտամով վարակված հիվանդներին նկարագրել իրենց ախտանիշները:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից