Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 21:28 06-02-2023

Սա հոգեկան հիվանդության մի նոր ախտանիշ է․ փաստաբանական համայնքն իր աջակցությունն է հայտնում Զարուհի Նախշքարյանին

Ինչպես արդեն հայտնի է՝ արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։ Միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա.Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը ստանձնել են դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը։

Նշենք, որ փաստաբանական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ են արել՝ դրական գնահատելով Զարուհի Նախշքարյանի գործունեությունն ու իրենց աջակցությունը հայտնելով դատավորին։

Լեգալեքս փաստաբանական գրասենյակը ծավալուն անդրադարձ է կատարել Նախշքարյանի կյանքին, մասնագիտական գործունեությանը՝ ներկայացնելով որոշ դրվագներ։ Զարուհի Նախշքարյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Ամուսինը ինժեներ է, երկու որդի ունի: Սիրում է արձագանքել խնդիրներին: Նախքան դատավոր նշանակվելը նա 16 տարի աշխատել է որպես փաստաբան, ապա դատավորի քննություններ է հանձնել, բարձր միավորներ է հավաքել։ Դատավոր է նշանակվել Տավուշի մարզում՝ Նոյեմբերյանի նստավայրում, ապա՝ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: «Նախշքարյանի ֆեյսբուքյան էջում հաճախ են հայտնվում քննադատական գրառումներ: Դատավորներին ոչ այնքան բնորոշ այդ ակտիվությունը Զարուհի Նախշքարյանը բնական է համարում. անկախ մասնագիտությունից ամեն քաղաքացի կարող է իր վերաբերմունքը ունենալ ցանկացած իրադարձության հանդեպ: Այլ հարց է, որ դատավորը քաղաքական ասպարեզում այդ դիրքորոշումը չի կարող տարածել: Դատավոր Նախշքարյանը որեւէ խոչընդոտ չի տեսնում այս կամ այն իրադարձության վերաբերյալ կարծիքը արտահայտելու համար, հակառակը, նրա համոզմամբ, դատական իշխանությանը վերաբերող հարցերով դատավորը պետք է հստակ դիրքորոշում ունենա եւ այն չթաքցնի:
Մեծ հաջողություններ՝ հաշտություն հաստատելու ասպարեզում
Նրա համար ամենազգայուն թեման երեխաների հետ կապված վեճերն են՝ ամենաբարդ, ամենածանր, հոգեբանորեն ամենաճնշող: Համոզված է, որ դատարանը պետք է շատ նրբանկատ լինի նման վեճեր քննելիս՝ ընտանեկան իրավիճակները միշտ տարբեր են: Լսում է կողմերին, փորձում իրականությունը պարզել, փաստարկներին ուշադրությամբ հետեւել:
Շատ է ուրախանում, երբ վեճը հաշտությամբ է ավարտվում: Զգայուն է նաեւ ազգականների միջեւ վեճերի հանդեպ. դատարանը վեճը կարող է քննել ու անցնել առաջ, բայց ազգականները մնում են այդ պահի մեջ եւ թշնամանքը կարող է շարունակվել ամբողջ կյանքում: Այդ պատճառով էլ ջանք չի խնայում, որ կողմերին հաշտության բերի: Փորձում է գտնել մի տարբերակ, որը հարմար կլինի բոլորին, որպեսզի թշնամանքին վերջակետ դրվի: Հակառակ դեպքում, հաճախ զուտ անարդյունավետ սկզբունքայնությունից ելնելով, ազգականների, տատ ու թոռների, ամուսինների միջեւ վեճերը ձգվում են տարիներ: Երբեմն նույն տան մեջ բնակվում են 2-3-4-10 կողմ եւ միմյանց հետ վիճաբանում են ամեն օր՝ առերեսվելով միմյանց:
Զարուհի Նախշքաչյանին հաջողվում է անգամ բազմամյա վեճերով հաշտության հասնել:
Ամեն օր տուն է գնում զգացողությամբ, որ արդարադատություն իրականացրեց
Զարուհի Նախշքարյանը ամեն օր տուն է գնում արդարադատություն իրականացրածի զգացողությամբ: Դատական գործերը հետը տուն չի տանում: Նախընտրում է տարանջատել աշխատանքն ու անձնական կյանքը, հակառակ դեպքում ամեն ինչ կխառվի եւ բավարարված չի զգա իրեն ո՛չ գործից, ո՛չ ընտանիքից:
Որդիները 8 եւ 6 տարեկան են: Ամուսինը իրավաբան չէ, բայց այդպես ավելի լավ են լեզու գտնում: Փորձում է աշխատանքային քննարկումները տանը չծավալել, թեև միշտ չէ, որ ստացվում է:
Երազում է երեխաներին երջանիկ տեսնել, երկնիքը՝ խաղաղ, պետությունը՝ բարգավաճ»,- կարդում ենք Լեգալեքս փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

Ստորև ներկայացնում ենք փաստաբանական համայնքի ներկայացուցիչների գրառումներ․















Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից