copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:26 26-12-2021

Սեփական անճարակությունը հռետորական աճպարարությամբ քողարկելը որևէ լավ բանի չի հանգեցնելու․ Աշոտ Ղուլյան

Իր ֆեյսբուքյան էջում Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը գրառում է կատարել․

«Ձգտում եմ քիչ անդրադառնալ Արցախի շուրջ ծավալվող զարգացումներին, որի պատճառներից մեկն էլ հայկական երկու հանրապետություններում փաստացի գործող իշխանությունների հանդեպ առկա անվստահությունը չխորացնելու միամիտ ցանկությունս էր… միամիտ, որովհետև որևէ նշույլ չկա, որ բարձր հարկերում բազմածները ձգտում են հավաքել և իրար կպցնել այդ վստահություն կոչվածի փշրված կտորները: Համենայն դեպս Երևանում, դեպի ուր հառնված են հազարավոր արցախցիների հույս փնտրող հայացքները, վիճակն աղետալի է…

Երեկվանից մի միտք է ինձ տանջում. հայկական իրականության մեջ կա՞ գոնե մեկը, որ կարող է հիշեցնել 1988 թվականից հետո որևէ մեկ ադրբեջանցու (էլ չեմ ասում այդ երկրի իշխանավորի), որ այդքան համարձակություն կունենար իր ազգային լսարանի առջև խոսել հայերի (էլ չեմ ասում իր օրինական իրավունքների համար պայքարող Արցախի ժողովրդի) իրավունքների մասին:

Այն, ինչ 37 րոպե շարունակ, համարյա 37թ. ոճով, Հայաստանի գործող վարչապետը ներկայացնում էր մեր հանրությանը, մեկից մեկ կրկնություն է Ադրբեջանի հիմնավորումների` իր քաղաքացիների իրավունքները բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով պաշտպանելու հնարքներով: Անհնար էր չնկատել, որ մի պահ նույնիսկ Հ1-ի «պարապած» թղթակիցն էր ապշած նայում, թե ինչ է պատասխանում Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին իր տված հարցերին:

Եթե որևէ մեկը կարող է բացահայտել 2016թ. ապրիլյան քառօրյայի «մարտով հետախուզության» իմաստը, դրանից չորս տարի հետո «իսկական մարտ» սկսելու ռազմարվեստի և «բանակցային աղետից» հետո Ադրբեջանի ակտիվ զինվելով պատերազմի նախապատրաստվելու տրամաբանությունը՝ պատրաստ եմ ընդունել «նոր ու հանճարեղ» քաղաքագիտական տերմինալոգիային չտիրապետելս: Բայց այս պահին միայն մի եզրակացություն է թակում մեր դուռը. «Տխուր է մեր վիճակը, պարոնա՛յք»:

Սեփական անճարակությունը հռետորական աճպարարությամբ քողարկելը որևէ լավ բանի չի հանգեցնելու»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի