Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:16 20-03-2022

Երեք հռետորական հարց Արցախ մուտք գործող գազատարը վերականգնելուց հետո․ Սենոր Հասրաթյան

Երեք հռետորական հարց Արցախ մուտք գործող գազատարը վերականգնելուց հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Նախ՝ ինչո՞ւ հենց ադրբեջանական կողմը ստանձնեց իր իսկ պայթեցրած գազատարի վերանորոգման աշխատանքները, այլ ոչ թե «Արցախգազը» (կամ առնվազն, այդ աշխատանքներում չապահովվեց՝ վերջինիս մասնակցությունը).
երկրորդ՝ Հայաստանից Արցախ մտնող գազատարի որևէ հատվածում նախքան պայթեցումը կա՞ր տեղադրված որևէ փական (винтель), որով հնարավոր էր անհրաժեշտության դեպքում արգելափակել գազի ներհոսքը հայկական երկրորդ հանրապետություն.
և երրորդ՝ հնարավո՞ր է, արդյոք, որ «պայթյունը կազմակերպելով»՝ ադրբեջանական կողմը ոչ միայն նպատակ ուներ կարճաժամկետ ռեժիմով արցախահայության համար ստեղծել «անհարմարություններ», այլ նաև այդ պատրվակն օգտագործելով, Արցախ մտնող գազատարի վրա տեղադրել ՓԱԿԱՆ և այն որպես «մտրակ» , օգտագործել իր հետագա հակահայ գործողություններում...
Կարծում եմ այս հարցերի ամենաճիշտ պատասխանը կստանանք ոչ հեռու ապագայում»,-գրել է նա:


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել