Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 22:48 27-12-2025

Դավիթը նույնիսկ այդ իրավիճակում շարունակում է հայ մտավորական ու գաղափարական գործչի դասեր հղել. Ղուլյան

Թեկուզ վերջին երկու տարիների մղձավանջին, որի միջով անցնում ենք բոլորս (առաջին հերթին, իհարկե, նրա ընտանիքը և մերձավորները), Դավիթը նույնիսկ այդ իրավիճակում շարունակում է հայ մտավորական ու գաղափարական գործչի դասեր հղել՝ պատանդառված մեր մյուս գործընկերների հետ ցուցադրելով տոկուն և անկոտրում բնավորություն, որն այսօր, ցավոք, պատշաճ ազգային ու պետական հոգածության և գնահատականի չի արժանանում: Այս մասին գրում է ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ շնորհավորելով Արցախի ԱԺ նախագահ, այժմ Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանին:

«Դավիթ Իշխանյանին ճանաչողները կհաստատեն. նա չափազանց կիրթ և անհավատալի զուսպ անձնավորություն է, պատասխանատու քաղաքական ու պետական գործիչ: Դավիթի մարդկային որակների ու անցած ճանապարհի մասին կարելի է գրել անվերջ, բայց այս պահին նրան չվնասելու միտքն ավելի գերակա է:

Թեկուզ վերջին երկու տարիների մղձավանջին, որի միջով անցնում ենք բոլորս (առաջին հերթին, իհարկե, նրա ընտանիքը և մերձավորները), Դավիթը նույնիսկ այդ իրավիճակում շարունակում է հայ մտավորական ու գաղափարական գործչի դասեր հղել՝ պատանդառված մեր մյուս գործընկերների հետ ցուցադրելով տոկուն և անկոտրում բնավորություն, որն այսօր, ցավոք, պատշաճ ազգային ու պետական հոգածության և գնահատականի չի արժանանում:

Կյանքի բոլոր փուլերում երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու օրինակդ, վստահ եմ, դեռ կքաջալերի հաջորդ սերնդի գործիչներին: Իսկ մենք, Դավիթ ջան, դեռ խոսելու ու քննարկելու բազմաթիվ հարցեր ունենք, ինչպես մինչև 2023թ. սեպտեմբերի վերջին օրերը:

Շնորհավոր ծնու՛նդդ, ընկե՛րս»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ