copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:07 18-12-2021

Դիետոլոգը նշել է այն նյութերը, որոնք ազդում են կորոնավիրուսի դեմ հակամարմինների մակարդակի վրա

Դիետոլոգ, իմունոլոգ Մարինա Ապլետաևան նախազգուշացրել է, որ սննդակարգում սպիտակուցի պակասը բացասաբար է անդրադառնում կորոնավիրուսի դեմ հակամարմինների մակարդակի վրա։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն։

Նրա խոսքով, իմունիտետը պահպանելու համար անհրաժեշտ են սպիտակուցներ և վիտամիններ: Մասնագետը պարզաբանել է, որ հակամարմինները մոլեկուլներ են, որոնք կազմված են ամինաթթուների հատվածներից։

«Հակամարմինները սպիտակուցի մոլեկուլներ են, դա սպիտակուց է, որը կազմված է ամինաթթուների հատվածներից: <…> Առնվազն երեք ամինաթթուներ անփոխարինելի են, որոնք անհրաժեշտ են հակամարմինների սինթեզի համար»,- ասել է Ապլետաևան:

Նա հավելել է, որ օրգանիզմում իմունիտետի տոնուսը պահպանելու համար անհրաժեշտ են D և C վիտամիններ, ինչպես նաև երեք անփոխարինելի թթուներ։ Դրանք պարունակվում են սպիտակուցային մթերքներում՝ մսի, կաթնաշոռի, ձվի և ձկան մեջ։

Բժիշկը նշել է, որ օրգանիզմում սպիտակուցի պակասի մասին կարող են ազդանշան տալ հոգնածությունն ու վատ տրամադրությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին