copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:24 29-09-2021

Պուտինը և Էրդողանը «վիճել են» հակամարմինների մակարդակի վերաբերյալ

Զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնահատել են Ռուսաստանի առաջնորդի մոտ կորոնավիրուսի հակամարմինների մակարդակը։ Նրանց զրույցը հեռարձակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ կորոնավիրուսի հակամարմինների մակարդակն իր մոտ այժմ 15-16 է: Թուրք առաջնորդը միաժամանակ ասել է, որ «սա դեռ ցածր է»:

«Նրանք ինչ-որ այլ կերպ են դիտարկում, բայց փորձագետներն ասացին, որ ես բարձր իմունիտետ ունեմ», - բացատրել է Պուտինը:

Էրդողանն իր հերթին ասել է, որ իր հակամարմինների մակարդակը «ավելի քան 1100 է», ինչին Ռուսաստանի առաջնորդը կրկին պատասխանել է, որ «դրանք տարբեր հաշվարկներ են»:

Ավելի վաղ ՌԴ նախագահը Էրդողանին խորհուրդ էր տվել երկրորդ անգամ պատվաստվել Sputnik V-ով:

Էրդողանը Սոչի է ժամանել սեպտեմբերի 29-ին՝ իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման համար: Սոչիում նրան դիմավորել են Կրասնոդարի երկրամասի փոխնահանգապետ Ալեքսանդր Ռուպելը, Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին և այլ պաշտոնյաներ:

Պեսկովը նախօրեին ասել է, որ բանակցություններում Պուտինը և Էրդողանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում և Լիբիայում, ինչպես նաև մի շարք այլ միջազգային հարցեր: Թուրքիայի նախագահն ասել է, որ այս բանակցություններից «լուրջ ակնկալիքներ ունի»: Մասնավորապես, նա մտադիր է քննարկել С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումների հարցը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ