copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:06 09-12-2021

Ապօրինի շինությունների կառուցումը կկասեցվի․ Կառավարության նոր օրինագիծը

Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ընդունվեց նախագիծ ՀՀ մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին։ «Ձեզ ենք ներկայացնում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումների նպատակը․

Ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ է իրավական մեխանիզմների ստեղծումը։ Ինքնակամ շինարարությունների մեխանիզմը, ցավոք սրտի, տարիներ շարունակ չի կարգավորվել, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքներում քաղաքաշինական պատկերը աղճատվել է և անվտանգության հետ կապված շատ խնդիրներ են առաջացել։

Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու և ինքնակամ կառույցները այլևս չեն օրինականացվելու։ Կա նաև մի հստակ մեխանիզմ այն մասին, թե ինչպես են օրինականացվելու մինչ այս օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները։ Ըստ այս մեխանիզմի՝ պետք է արագ գործողություններ ձեռնարկեն հատկապես այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021թ-ի հունվարի 1-ից սկսած՝ մինչ օրենքի ուժի մեջ մտնելը։

Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի կադաստրի կոմիտեում ներկայացնեն համապատասխան պահանջվող փաստաթղթերը և հաշվառվեն։ Այս գործընթացի մեջ կարևոր է այն հանգամանքը, որ այսուհետ ավելի խիստ պատիժներ են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր չեն իրագործի և իրականացնի տեսչական մարմինների պահանջները կասեցնելու այդ ապօրինի շինարարությունները»​։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել