Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:40 29-02-2024

Ոնց գնալու տեղ չունեն, իրենց մեքենան 30 հազար դոլար է․ թաղապետը՝ ապօրինի շինությունների մասին

Այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են քանդել Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու մոտ գտնվող շինությունները։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավա Տիգրան Տեր-Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ տարածքում մշտական բնակվել է 4 հոգանոց ընտանիք, իսկ մյուսներն այդ տարածքում ուղղակի այգիներ են սարքել։

«Այդ ընտանիքին Նոր Նորք վարչական շրջանում հատկացվել է 1 սենյականոց բնակարան։ Իսկ մյուս ընտանիքին մենք 15 օր առաջ զգուշացրել ենք, որ քանդվելու է իրենց զավթած տարածքը»,- ասաց Տեր-Մարգարյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ բնակիչները գնալու տեղ չունեն, վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց․
«Ես չեմ հավատում, որ գնալու տեղ չունեն, որովհետև այդ մարդկանց վարած մեքենան արժե 30 հազար դոլար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին