Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 22:32 03-12-2021

Որտե՞ղ են չափել իրենց թեկնածուի հեղինակությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր նիստ է արել ու որոշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում պետք է առաջադրի արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը։ Այսինքն՝ Արման Թաթոյանին, որի պաշտոնավարման ժամկետը լրանալուն դեռ մի քանի ամիս կա, իշխանությունները որոշել են փոխարինել սորոսական ծրագրերի առաջամարտիկ այս տիկնոջը։ Իշխանություններին այս մի կառույցը չէր հաջողվել վարկաբեկել, ու սրանով նրանք հասան նաև դրան։ Համացանցում արդեն քննարկվում է Քրիստիննեի անձն ու կենսագրությունը, թե ով է նա, ինչպես կարող է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել, արդյոք քաղաքացիները կվստահե՞ն նրան։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 192-րդ հոդվածի համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել այնպիսի անձ, որը հասարակության մեջ բարձր հեղինակություն է վայելում։ Ու ՔՊ-ում որոշել են, որ Քրիստիննե Գրիգորյանը, որին հասարակության մեջ գրեթե ոչ ոք չի ճանաչում, վայելում է բարձր հեղինակություն։ Որտեղի՞ց են եկել այդ եզրահանգման, ո՞ւմ են հարցել, որ որոշել են՝ այս անհայտ, ոչ մի բանով աչքի չընկած փոխնախարարը հասարակության մեջ վայելում է բարձր հեղինակություն։

Եթե հարցում անցկացնեն մարդկանց, իրենց խոսքերով՝ հասարակության շրջանում, քանի՞ հոգի կճանաչի նրան, իսկ քանի՞սը նրան կհամարեն հեղինակավոր անձ։ Բայց ՔՊ-ն բարձր հեղինակություն ունեցող անձանց նշաձողն այնքան է իջեցրել, որ Քրիստիննեին երևի իրենց ֆոնին իսկապես հեղինակավոր անձ կարելի է համարել։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով