Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 14:30 07-12-2025

«Որտե՞ղ է քո եղբայրը, Կայե´ն» արտահայտության հասցեատերերը տիրադավ եպիսկոպոսներն են, որ ուրացել են իրենց եղբորը՝ Միքայել արքեպիսկոպոսին

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․

ՈՐՏԵ՞Ղ Է ՔՈ ԵՂԲԱՅՐԸ, ՆԱՎԱՍԱ´ՐԴ

«Որտե՞ղ է քո եղբայրը, Կայե´ն» արտահայտության այսօրվա հասցեատերերը այն տիրադավ եպիսկոպոսներն են, որոնք ոչ միայն պատվերով և իշխանահաճո սցենարով պատարագի դերակատարներից են, այլև խախտելով ներեկեղեցական սկզբունքները` գտնվել են Միքայել Սրբազանի կանոնական տարածքում` Շիրակի թեմում` առանց թեմակալ առաջնորդի թույլտվության:

Ուստի այդ եպիսկոպոսները ոչ միայն տիրադավ են, այլև ԵՂԲԱՅՐՈւՐԱՑ, քանի որ ուրացել են նաև իրենց Սրբազան եղբորը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Միքայել Սրբազանը այլևս ձեր եղբայրը չի, դուք ձեր տասնամյակների եղբորը փոխեցիք ժամանակավոր իշխանավորների հետ:

Եվ մի հռետորական հարց` հայտնի պատասխանով. արդյո՞ք բարոյական մարդ է քաղաքացի «Կայեն Կճոյանը», որ համաձայնվում է «պատարագային ասպատակություն» իրականացնել բանտում մաքառող իր Սրբազան եղբոր թեմի առաջնորդանիստ եկեղեցում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա