Ներքին 4 տարի առաջ - 13:05 20-04-2022

Մարդիկ հայրենիքի համար տվել են իրենց կյանքը, մենք էլ՝ որպես դասախոս, տալիս ենք մեր հեղինակությունը. Մ. Սողոմոնյան

«5165» շարժման անդամները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի բուհեր՝ շարունակելու բողոքի ակցիան։

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը իր հայտարարության մեջ ասաց, որ խնդրում է ուսանողներին ու դասախոսներին սթափ գնահատել իրավիճակը. փողոց դուրս գալով՝ աշխատավարձից չեն կտրվի։

«Արցախն ավելի թանկ է, քան ցանկացած հեռացում։ Մարդիկ հայրենիքի համար տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը, մենք էլ տալիս ենք՝ որպես դասախոս, մեր հեղինակությունը»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանն ասաց, որ ուսանողների ծնողները 1988 թվականին, երբ սկսվել է Ղարաբաղյան շարժումը, գնացել են Ազատության հրապարակ ու միացել շարժմանը, իսկ հիմա իրենց հերթն է պայքարի շահառուները դառնալու։

«Արցախյան պատերազմում զոհված ձեր ընկերների հոգին տանջելու է ձեզ, որ դուք կիսատ եք թողնում նրանց պայքարը։ Ում համար եք սովորում այդ ամենը, եթե որևէ բան մերը չի լինելու։ Չեք կարող ապրել գեղեցիկ կյանքով՝ առանց հայրենիքի։ Մենք մեր կյանքի կեսն ապրել ենք, մեր կյանքի կեսի չափով ապրած մարդիկ արդեն զոհվել են պատերազմում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում