copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:18 03-11-2021

Նշվել է այն համեմունքը, որն իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը

Կոճապղպեղի փոշին նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը, հաղորդում է PubMed.gov-ը: Այս եզրակացությանն են հանգել Իրանի Բաբոլ քաղաքի սրտաբանական հիվանդությունների կլինիկայում անցկացված ուսումնասիրություններից հետո։ 45 հիվանդի տրվել է կոճապղպեղի փոշի, 40 հիվանդի` պլացեբո:

«Նկատվել է տրիգլիցերիդների, խոլեստերինի, ցածր խտության լիպոպրոտեինների, շատ ցածր խտության լիպոպրոտեինների (VLDL) մակարդակների զգալի նվազում յուրաքանչյուր խմբում ուսումնասիրությունից առաջ և հետո», - ասվում է հետազոտության մեջ: Այսինքն՝ կոճապղպեղն ունի հիպոլիպիդեմիկ ազդեցություն և կարողանում է պայքարել «վատ» խոլեստերինի դեմ։

Ըստ ԱՄՆ Բժշկական ազգային գրադարանի կայքի՝ կոճապղպեղն ունակ է նաև արդյունավետորեն պայքարել թրոմբոզի դեմ։ Այնուամենայնիվ, շարունակական ուսումնասիրությունները ցույց են տվել խառը արդյունքներ. ինչ-որ տեղ կոճապղպեղը նվազեցրել է թրոմբոցիտների ագրեգացումը, բայց ինչ-որ տեղ տեսանելի ազդեցություն չի եղել:

Ընդհանուր առմամբ, կոճապղպեղը վիտամինների շտեմարան է։ Այն պարունակում է նատրիում, երկաթ, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր և ցինկ, վիտամին C, ֆոլաթթու և այլ միկրոտարրեր։ Կոճապղպեղը կարող է բարձրացնել Նաև իմունիտետը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը