copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:03 09-12-2021

Ամերիկացի դիետոլոգը հայտնել է, թե որ ապուրն է լավագույնս իջեցնում խոլեստերինի մակարդակը

Ամերիկացի դիետոլոգ Լորեն Մանաքերը խոլեստերինի մակարդակն իջեցնող լավագույն ուտեստներից մեկը համարել է ոսպով ապուրը։ Մասնագետի խոսքով՝ դրա օգնությամբ կարելի է վերահսկել նատրիումի քանակությունը, հայտնում է «Eat this, not it!» պորտալը։

Դիետոլոգը նշել է, որ ոսպը հարուստ է սրտի համար օգտակար սննդանյութերով, ինչպիսիք են կալիումը և բջջանյութը, ուստի այն օգնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցմանն ուղղված ջանքերին: Բացի դրանից, տանը ոսպով ապուր պատրաստելը թույլ է տալիս խուսափել ոչ այնքան օգտակար կիսաֆաբրիկատներից, օրինակ՝ երշիկից, որը սովորաբար մտնում է պատրաստի պահածոյացված ապուրների մեջ։

Մանաքերը հղում է արել Current Atherosclerosis Reports պարբերականի կողմից հրապարակված հետազոտությանը, որում ասվում է, որ վերամշակված միսը կարող է բացասաբար ազդել խոլեստերինի մակարդակի վրա և մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին