copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:52 13-11-2021

Սննդաբանը նշել է վատ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու և նիհարելու միջոցը

Պրոֆեսոր, սննդաբան Ալեքսեյ Կովալկովը Youtube-ի իր ալիքում խոսել է օրգանիզմի համար թեփի օգտակարության մասին։ Պարզվել է, այս հասարակ մթերքը օգնում է բարելավել մարսողությունը, ազատվել ավելորդ քաշից և վատ խոլեստերինից։

Ինչպես պարզաբանել է մասնագետը, մանրաթելն անփոփոխ տեսքով հասնում է մինչև աղիների ամենացածր հատվածները։ Բացի մաքրող գործառույթներից, այն մասամբ սնունդ է օգտակար բակտերիաների համար: Ահա թե ինչու է այն օգնում բարելավել մարսողությունը: Բացի այդ, թեփն արագ է հագեցնում, ուստի հնարավոր է բավարարվել սննդի փոքր չափաբաժնով՝ ապահովելով նիհարելու գործընթացը։

Նաև սննդային մանրաթելերը մասամբ արգելափակում են ճարպերի յուրացումը, կարգավորում են արտաթորանքը, օրգանիզմից հեռացնում են տոքսինները, դանդաղեցնում են ածխաջրերի յուրացումը:

Սննդակարգում թեփը ներառելու մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ դրանք օգնում են նվազեցնել վատ և բարձրացնել լավ խոլեստերինը:

«Մանրաթելն ի վիճակի է իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Կան ապացույցներ, որ մանրաթելը կարող է դանդաղեցնել գլյուկոզայի յուրացումը»,- ասել է Կովալկովը՝ նշելով, որ մանրաթելի այս բոլոր հատկությունները նպաստում են սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը։

Սովորաբար օրական պետք է ուտել մոտ 50 գրամ մանրաթել։ Բայց պետք է սկսել փոքր քանակից, որպեսզի աղիները վարժվեն դրան:

Գաստրիտի և խոցի դեպքում թեփի հետ պետք է զգույշ լինել, իսկ աղիքային դիվերտիկուլոզով տառապելու դեպքում բջջանյութի օգտագործումը բացառվում է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից