copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:24 16-10-2021

Հաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է՝ սպանության մեղադրանքով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:40-ին, կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղամարդու դի:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել էին տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստանալու հանգամանքները, դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հաղթանակ թաղամասի բնակիչ է՝ 46 տարեկան:

Քննությամբ փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել նույն թաղամասի 46-ամյա բնակչի և հարևանի հյուրի միջև, որի ընթացքում էլ 46-ամյա տղամարդը դանակով դիտավորությամբ հարվածել էր տուժածի կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատին, որի հետևանքով վերջինս մահացել էր՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հաղթանակ թաղամասի 46-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը