copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:20 13-10-2021

Բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որից՝ 5-ը նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից՝ 5-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խարդախության, յուրացման կամ վատնման և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու՝ 4-ական, ապօրինի ծառահատման՝ 3, անձի առևանգման, ավազակային հարձակման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպառնալիքի, ընտանեկան բռնության, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու ու անձին տեղեկություն ներկայացնելուց հրաժարվելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար. 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը