copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:28 26-09-2022

Նախօրեին բացահայտվել է հանցագործության 112 դեպք, որից 9-ը՝ ընտանեկան բռնության

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրանյութի հայտնաբերման՝ 12, ընտանեկան բռնության՝ 9, խարդախության` 8, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 4, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման ու մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի՝ 3-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթի կեղծիքի և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային հանցագործության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սառը զենքի հայտնաբերման, սպանության սպառնալիքի, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, ինքնիրավչության, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու ու ընտրակաշառքի միջնորդության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 3 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության, խարդախության և գույքը դիտավորությամբ վնասելու՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար. 2 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել