copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:17 08-10-2021

Ինչ մեդալներ են փայլում Քյարամյանի կրծքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ քննչական կոմիտե և մասնակցել կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Միջոցառմանը ներկա էին Քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Այս ողջ միջոցառման ընթացքում ամենից շատ աչք ծակողը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի կրծքին փայլող մեդալներն էին։ Թե ի՞նչ մեդալներ ու շքանշաններ են դրանք, առաջին հայացքից դժվար է ասել, միայն երևում է, որ թվով 5-ն են։

Արգիշտի Քյարամյանի պաշտոնական կենսագրության մեջ նրա պարգևատրումների վերաբերյալ գրված է ընդամենը հետևյալը․ «Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով: 2021թ. Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով», իսկ Քյարամյանի մասին Վիքիպեդիայում ընդամենը գրված է, որ նա 2017 թվականին պարգևատրվել է գերատեսչական մեդալով, իսկ թե կոնկրետ ի՞նչ մեդալով, չի նշվում: Զարմանալի է, թե 30-ամյա փոխգնդապետը, որն այդ զինվորական կոչումը ստացել է մեկ գիշերվա ընթացքում, հանրությանն անհայտ պայմաններում, ինչպես է հասցրել կրծքավանդակը զարդարել 5 մեդալով, երբ փորձառու սպաները դրա համար տասնյակ տարիներ են ծառայում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր