Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 11:57 12-02-2026

Ունկնդիրներն օրհներգի կատարման ժամանակ պիտի լինեն հոտնկայս, աջ ձեռքը կրծքին դրած

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 12-ի նիստում, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց օրհներգի կատարման կարգը, որով սահմանվում է, թե երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի այն և ինչ ստանդարտի կիրառմամբ:

«Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը: Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որ պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել ևս երբ խոսում են արարողակարգային միջոցառումների մասին, ապա պետք է նախապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով:

Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ օրհներգը կարող է հնչել ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից կատարվող միջոցառումների սկզբում: Այստեղ կենդանի կատարումը, բնականաբար, նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել պաշտոնական այն ձայնագրությունը, որը հասանելի է»,-ասաց նա:

Նախարարն ուշադրություն հրավիրեց նաև ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգի վրա, քանի որ օրենքում արդեն իսկ սահմանվում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգ պետք է հնչի:

«Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, այսինքն՝ մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, ովքեր ներգրավված են»,- ասաց նա՝ հավելելով, որ օրհներգի տարբերակները հրապարակված են Կառավարության կայքում, «Հայաստան» բաժնում հասանելի են ձայնագրության 6 տարբերակները:

Ինչ վերաբերում է ունկնդիրներին, ապա նրանք պետք է օրհներգի կատարման ժամանակ լինեն հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրած:

«Երբ հնչում է օրհներգը, դա առանձնահատուկ իրադարձություն է: Էական չէ, թե որտեղ է հնչում, ինչ առիթով է հնչում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ պետք է խնդրել նաև Հանրային հեռուստաընկերությանը փոխել ՀՀ օրհներգի «հնամաշ» հոլովակը:

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հոլովակի վերաբերյալ սցենարային առաջարկը կա, և առաջիկայում այն կկիրառվի:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել