copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:24 04-10-2021

Սաակաշվիլիի բանտը շրջապատել է մարդկանց հսկայական բազմություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներից մի քանի հարյուր մարդ հավաքվել է Ռուսթավի քաղաքի №12 բանտի դարպասների մոտ, որտեղ պահվում է Թբիլիսիում ավելի վաղ ձերբակալված քաղաքական գործիչը: Մարդկանց ձեռքերում Վրաստանի դրոշներ են: Առայժմ իրավիճակը հանգիստ է: Ցույցի մասնակիցները շարունակում են ժամանել:

Այժմ կազմակերպիչները բեմ են պատրաստում բանտի մուտքի մոտ: Բեմի վրա տեղադրված են Վրաստանի և ԵՄ դրոշները: Կարգավորվում է ձայնի ուժեղացուցիչ սարքավորումը:

Ցույցի մասնակիցների մեջ նկատվում են նաև մի քանի անձինք՝ Ուկրաինայի դրոշներով:

Բանտը պաշտպանում են ոստիկանության ուժեղացված ջոկատները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ