copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 09:00 14-05-2025

Արթուր Աթաբեկյանը իրեն և ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախորդ տարվա դեկտեմբերին հրապարակում էինք արել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի «ախրաննիկներից» մեկը ներկա է լինում ԲԴԽ նիստերին։ Օրինակ, դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով նիստի ողջ ընթացքում Անդրեասյանի թիկնապահը ներկա էր դահլիճում: Մեր հրապարակումից հետո Անդրեասյանը հեռացրեց թիկնապահին։

Անդրեասյանին փոխարինած ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը վերականգնել է Անդրեասյանի հիմնադրած ավանդույթը եւ թիկնապահներից մեկին կրկին ետ է բերել նիստերի դահլիճ։ Նախօրեին նրան նկատել էինք դատավորների վերաբերյալ կարգապահական նիստերի քննության ժամանակ:

Ուշագրավն այն է, որ նիստերի դահլիճ մուտք գործելուց առաջ ԲԴԽ-ի անցակետում տեղը տեղին ստուգում են մուտք գործողներին, խուզարկում նրանց պայուսակների պարունակությունը, հետաքրքիր է՝ ինչից կամ ումից է պաշտպանվում ԲԴԽ նախագահը։

«Հրապարակ»-ի լրագրողը նկատել է նաեւ, որ Աթաբեկյանի ախրանան հսկում է նաեւ այն մուտքը, որտեղ հավաքված էին նախագահն ու անդամները։ Բացի այդ, թիկնապահներին կարելի է նկատել նաև շենքի միջանցքներում և այլ տարածքներում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում