copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:14 13-11-2023

Իսրայելի զինված ուժերը շրջապատել են Գազայի խոշորագույն հիվանդանոցը

Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող մարտական գործողությունները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ առավել կատաղի մարտերը ծավալվել են Գազայի ամենամեծ հիվանդանոցի՝ Ալ-Շիֆայի շրջակայքում։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ալ-Շիֆա հիվանդանոցն Իսրայելի զինված ուժերի գլխավոր թիրախներից մեկն է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մտահոգություն է հայտնել հիվանդանոցի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․

«Ցավոք սրտի, զոհերի թիվը այս բուժհաստատության հիվանդների շրջանում աճել է։ Աշխարհը չի կարող լուռ մնալ մի իրավիճակում, երբ որպես անվտանգ ապաստան նախատեսված հիվանդանոցները դառնում են մահվան, ավերածությունների և հուսահատության վայրերի են վերածվում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի