Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:27 22-09-2021

Ֆրանսիան կվերադարձնի ԱՄՆ-ից հետ կանչված դեսպանին

Վաշինգտոնից հետ կանչված Ֆրանսիայի դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա ԱՄՆ և կսկսի ինտենսիվ աշխատանք վարչակազմի հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի զրույցից հետո:

«Նախագահ Մակրոնը որոշել է, որ Ֆրանսիայի դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա Վաշինգտոն: Նա կսկսի ինտենսիվ աշխատանք ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ Ավստրալիայի իշխանությունները որոշել են խզել Ֆրանսիայի հետ պայմանագիրը` 90 մլրդ ավստրալական դոլար (66 մլրդ դոլար) արժողությամբ 12 գրոհային սուզանավերի կառուցման համար: Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան, որոնք Ավստրալիայի հետ ստեղծել են AUKUS պաշտպանական եռակողմ դաշինքը, խոստանում են Կանբերայի միջուկային սուզանավերի տեխնոլոգիան:

Որոշումը սկանդալ է առաջացրել: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ երկիրը խորհրդակցությունների համար ԱՄՆ-ից և Ավստրալիայից հետ է կանչում դեսպաններին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել