Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:59 07-09-2021

Ասադի ուժայինները մեղադրվում են վերադարձած փախստականներին խոշտանգելու և բռնաբարելու մեջ

Սիրիացի սահմանապահներն ու ոստիկանները կարող են ներգրավված լինել երկիր վերադարձող փախստականների խոշտանգումների և բռնաբարությունների մեջ: Այդ մասին է վկայում Amnesty International-ի զեկույցը:

Իրավապաշտպանները հավաքել են փախստականների ավելի քան 40 ցուցմունքներ, որոնք վերադարձել են իրենց երկիր 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հունիսը: Արդյունքում, գրանցվել է նման մարդկանց, այդ թվում՝ երեխաների և կանանց իրավունքների խախտման առնվազն 66 դեպք:

Մասնավորապես, զեկույցում ներկայացված է Լիբանանից վերադարձած մի կնոջ՝ Յասմինի (անունը փոխված է) պատմությունը, որին մի քանի անգամ բռնաբարել են հատուկ կալանավայրում: Բացի այդ, ենթադրվում է, որ նրա դեռահաս որդուն ևս բռնության են ենթարկել:

Ըստ զեկույցի հեղինակների՝ չնայած Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցմանը՝ «մարդու իրավունքների հրեշավոր խախտումների» նկատմամբ կառավարության հակումները չեն վերացել:

Նշվում է, որ ըստ անվտանգության որոշ պաշտոնյաների՝ երկիրը լքած սիրիացիները նման են ահաբեկիչներին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին