copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:43 13-09-2021

Հանրահայտ դերասանուհին՝ իրեն բռնաբարելու մասին

Կանադացի հայտնի դերասանուհի և երգչուհի Ալանիս Մորիսեթն անսպասելի խոստովանություն է կատարել: Պատանեկության տարիներին ստացած սթրեսի մասին նա պատմել է նոր վավերագրական ֆիլմում, գրում է Washington Post-ը:

Alison Kleiman Jagged վերնագրով ֆիլմում դերասանուհին պատմել է, որ մինչ հանրաճանաչ դառնալը նա սեռական հարաբերություն է ունեցել մի քանի չափահաս տղամարդկանց հետ:

Նրա խոսքով, ինքն այդ ժամանակ եղել է 15 տարեկան:

«Ես տարիներ եմ կորցրել թերապիայի վրա՝ ինքս ինձ ընդունելու համար իմ վիկտիմիզացիայի փաստը: Ես միշտ պնդում էի, որ համաձայնություն եմ տվել, բայց ինձ հիշեցրին. «Դու 15 տարեկան էիր, 15 տարեկանում դեռևս համաձայնության տարիքը չի սկսվում»: Բայց հիմա ես կարծում եմ՝ նրանք մանկապիղծ էին: Օրենքի համաձայն՝ դա բռնաբարություն էր»,- պատմել է Ալանիս Մորիսեթը:

Երգչուհին չի տվել նրանց անունները, որոնց մեղադրել է բռնաբարության մեջ, բայց այն ժամանակ նա աջակցություն էր փնտրում գործընկերներից:

«Ես այդ մասին ասացի մի քանի հոգու, բայց նրանք ինձ չլսեցին»,- ասում է դերասանուհին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին