Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:16 01-09-2021

ԱՄՆ-ում հետմահու ներում է շնորհվել յոթ սևամորթ տղամարդկանց, որոնք մահապատժի են ենթարկվել 1951 թ. սպիտակամորթ կնոջ բռնաբարության համար

ԱՄՆ Վիրջինիա նահանգի նահանգապետ Ռալֆ Նորթհեմը հետմահու ներում է շնորհել այսպես կոչված Մարտինսվիլի յոթնյակին՝ յոթ սևամորթ տղամարդկանց, որոնք էլեկտրական աթոռի միջոցով մահապատժի են դատապարտվել 1951 թ. 32-ամյա սպիտակամորթ Ռուբի Սթրաուդ Ֆլոյդի բռնաբարության մեղադրանքով, հաղորդում է HuffPost-ը:

Դեռ 1950-ականներին յոթ երիտասարդ աֆրոամերիկացիների, որոնցից ոմանք դեռևս 20 տարեկան չկային, մահապատիժը քննադատության է արժանացել հետաքննության և դատավարության հավանական կողմնակալության համար: Ամբաստանյալներին ներում շնորհելու միջնորդություններ են ուղարկվել նաև այլ երկրներից:

Դեկտեմբերին մահապատժի ենթարկվածների ժառանգները դիմել ենհ նահանգապետին՝ շեշտելով, որ Մարտինսվիլի յոթնյակի գործը պատշաճ ընթացակարգ չի ստացել «պարզապես այն պատճառով, որ նրանք սևամորթ են»: Ամբաստանյալների հարազատները կարծում են, որ նրանք մահապատժի են դատապարտվել այն հանցագործության համար, որի համար «սպիտակամորթ մարդև մահապատժի չէր ենթարկվի»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել