copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:35 17-07-2021

Արայիկ Հարությունյանի հրամանագրով կապիտան Արթուր Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար, իմ որոշմամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Պատերազմի ժամանակ 6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը հենց Արթուրի վաշտին էր վստահված: Պարբերաբար խոսում էի նրա հետ։ Արթուրի կատարած բացառիկ սխրագործությունները գնահատելու և նրան Արցախի հերոսի բարձրագույն կոչման արժանացնելու որոշումս դեռ չէի ստորագրել, երբ կապն ընդհատվեց…

Արցախի Մարտունի քաղաքում ապրող Աղասյանների ընտանիքն այս պատերազմում, բացի Արթուրից, կորցրել է մյուս որդուն՝ Արսենին ևս…

Խորապես վշտակցելով ընտանիքի բոլոր անդամներին՝ գլուխ եմ խոնարհում Արթուրի և Արսենի հիշատակի, նրանց հարազատների առջև…»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից