Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:48 22-08-2021

Աֆղանստանում դիմադրության առաջնորդը հրաժարվել է Փանջշիրը հանձնել թալիբներին

Փանջշիր լեռնային նահանգը մտադիր չեն հանձնել թալիբներին, իսկ տեղի բնակիչներն ի վիճակի են դիմադրել: Այս մասին Al Arabiya English-ին տված հարցազրույցում հայտարարել է տեղական դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդը՝ Ահմադ Շահ Մասուդի որդին (վերջինս հակաթալիբական «Հյուսիսային դաշինքի» առաջնորդն էր):

«Փանջշիրը չի հանձնվի թալիբներին... Եթե նրանք փորձեն վերահսկողություն հաստատել Փանջշիրի վրա, մենք պատրաստ ենք դիմադրել: Մենք դիմադրել ենք ԽՍՀՄ-ին, կկարողանանք դիմադրել նաև թալիբներին»,- ասել է Ահմադ Մասուդը:

Թալիբների ներկայացուցիչները մերժել են Փանջշիրի դիմադրության հետ բանակցությունները, ասել է նա:

Ահմադ Մասուդը հավելել է, որ պատրաստ է ներել թալիբներին իր հոր սպանության համար, եթե նրանք կատարեն Աֆղանստանում խաղաղության ու անվտանգության պայմանները:

Մասուդը կարծում է, որ պատերազմն «անխուսափելի» կլինի, եթե ծայրահեղական խումբը հրաժարվի երկխոսությունից:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան