copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:17 15-10-2021

Աֆղանստանում կատաղի մարտեր են սկսվել թալիբների և դիմադրության միջև

Աֆղանստանի հյուսիս-արևելքում՝ Բալխ նահանգում, կատաղի զինված բախումներ են սկսվել թալիբների և Ազգային դիմադրության ճակատի միջև:

Մարտերն ընթանում են ուրբաթ առավոտից Անդարաբի հովտում, որտեղ ավելի վաղ «Թալիբան»-ը սկսել էր կենտրոնացնել իր ուժերը: Դիմադրությանը մերձ աղբյուրների տվյալներով, թալիբները բախումների ժամանակ կորցրել են ավելի քան 60 մարդ և ստիպված են եղել նահանջել: Զոհեր կան նաև Ազգային դիմադրության ճակատի մարտիկների շրջանում, նրանց ստույգ թիվը չի հաղորդվում:

Ամենից շատ դիտված