copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:55 20-08-2021

Արմավիրի մարզում գյուղացիները փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը․ shamshyan.com

Արդեն 1,5 ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Էջնիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի վարչական տարածքում հավաքվել են մի քանի գյուղերի բնակիչներ և պահանջում են, որպեսզի Արմավիրի ջրօգտագործման ընեկերության պատասխանատուները հստակ պատասխանեն, թե, ի վերջո, ե՞րբ են իրենց խոստացված ոռոգման ջուրը տրամադրելու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները որոշ ժամանակ փակեցին ճանապարհը։ Երբ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, սկսվեցին բանակցություններ բողոքի ակցիայի մասնակիցների հետ, ինչի արդյունքում գյուղացիները բացեցին ճանապարհը, սակայն խոստացան, որ եթե խնդիրը չլուծվի՝ էլ չեն ընդառաջելու ոստիկանությանն, ու ընտանիքներով, այդ թվում՝ կանանցով ու երեխաներով փակելու են ճանապարհը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը