Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:02 06-08-2021

Իտալիան օգոստոսի 9-ից բացում է սահմանը Հայաստանի քաղաքացիների համար

Հայաստանում Իտալիայի դեսպանությունը օգոստոսի 9-ից վերսկսում է ընդունել բոլոր տեսակի վիզաների հայտերը:

Այս մասին հայտնում է «TLS CONTACT» վիզաների դիմում-հայտի կենտրոնը:

Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020 թվականի հոկտեմբերից՝ ի թիվս այլ երկրների, արգելել էր Հայաստանից ժամանող անձանց մուտքն Իտալիա։

2021թ․ մայիսի 24-ից օտարերկրյա պետություններից Իտալիա ցանկացած ժամկետով մուտք գործող յուրաքանչյուր անձ, ցանկացած տրանսպորտային միջոց նստելիս, նախքան Իտալիայի տարածք մուտք գործելը, պարտավոր է թվային ֆորմատով (digital format) լրացնել Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը՝ կատարելով հետևյալ քայլերը․այցելել https://app.euplf.eu/#/ ինտերնետային էջ, հետևել հրահանգներին՝ Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը գտնելու համար, ընտրել «Իտալիա»-ն՝ որպես այցելության երկիր, գրանցվել էջում՝ ստեղծելով անձնական օգտահաշիվ՝ օգտագործողի անունով և գաղտնաբառով (անհրաժեշտ է անել միայն առաջին անգամ), լրացնել և ուղարկել Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը՝ հետևելով հրահանգներին։

Ձևաթուղթը լրացնելուց և ուղարկելուց հետո ուղևորը գրանցման ընթացքում նշած էլ․ փոստին կստանա Ուղևորի տեղորոշման իր նմուշը՝ PDF ֆորմատով, ինչպես նաև QR կոդ, որը պետք է ցույց տա անմիջապես իր սմարթֆոնում (թվային ֆորմատով) ինքնաթիռ նստելու պահին, ինչպես նաև ցանկացած այլ ստուգման կետում։ Որպես այլընտրանք, ուղևորը կարող է նաև տպել ուղևորի տեղորոշման ձևաթղթի լրացված օրինակը՝ նստեցման ժամանակ ներկայացնելու համար։

Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը պարտադիր կերպով պետք է լրացվի և ուղարկվի նախքան նստեցումը։ Տրանսպորտային միջոցում ձեզ հատկացված տեղի համարը նախատեսող կետը ենթակա է փոփոխության։

Ձևաթուղթը պետք է լրացվի յուրաքանչյուր չափահաս ուղևորի համար։ Անչափահասների հետ ճամփորդելիս նրանք գրանցվում են ուղեկցող չափահաս անձի ձևաթղթումում։ Անչափահասների՝ միայնակ ճամփորդելու դեպքում Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը պետք է լրացվի խնամակալի կողմից՝ նախքան մեկնումը։

Թվային ձևաթղթի լրացման պահանջը փոխարինում է Նախարարների խորհրդի նախագահի 2021թ․ մարտի 2-ի որոշման 50-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հայտարարագրի լրացման պահանջին։ Բացառիկ դեպքերում, կամ բացառապես տեխնիկական խոչընդոտների առկայության պարագայում, հնարավոր կլինի ձևաթուղթը լրացնել թղթային տարբերակով, որը կարելի է գտնել Իտալիայի առողջապահության նախարարության պորտալում՝ Nuovo Coronavirus / Viaggiatori բաժնում։

Իտալիայի առողջապահության նախարարության պորտալում՝ Nuovo Coronavirus/ Viaggiatori բաժնում կարելի է գտնել դրան նվիրված հատուկ էջ՝ հրահանգներով, ինչպես նաև ուղևորի տեղորոշման ձևաթղթի հղումը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով