Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:32 05-08-2021

Tesla-ն բռնկվել է լիցքավորման ընթացքում, մինչ դրա տերը քնած է եղել

Tesla Model S էլեկտրամեքենան լիցքավորման ժամանակ այրվել է և այրել տունը, մինչ դրա տերը քնած է եղել: Այդ մասին հայտնում է The Washington Post- ը:

Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի վերջին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա:

Հրդեհը բռնկվել է երկու էլեկտրամոբիլներից մեկում: Երբ դա տեղի է ունեցել, մեքենայի տերը հեռախոսով ծանուցում է ստացել, որ մեքենայի լիցքավորումը ընդհատվել է, ինչն էլ արթնացրել է տղամարդուն:

12 րոպե անց կրակն արդեն տարածվել է երկրորդ էլեկտրամեքենայի վրա և սկսել է տարածվել նաև ամբողջ տնով:

Պարբերականը նշում է, որ այս միջադեպը վառ օրինակ է այն բանի, թե ինչ կարող է պատահել, եթե մեքենան գիշերվա ընթացքում թողնեք լիցքավորվելու: Խնդիրն արդեն բարձրաձայնվել է այն բանից հետո, երբ մի շարք էլեկտրամոբիլների արտադրողներ զգուշացրել են մեքենաների սեփականատերերին, որ դրանք լիցքավորման ժամանակ չթողնեն առանց հսկողության:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին