copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:51 28-07-2021

Օպերայի հարակից տարածքների վերականգնման և բարեկարգման աշխատանքների բաց մրցույթ է հայտարարվել

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Օպերայի հարակից տարածքների վերականգնման և բարեկարգման աշխատանքների բաց մրցույթ։

Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 16 մլն ՀՀ դրամ, որից՝

– առաջին մրցանակ ՝ 8 մլն ՀՀ դրամ,
– երկրորդ մրցանակ՝ 5 մլն ՀՀ դրամ,

– երրորդ մրցանակ՝ 3 մլն ՀՀ դրամ:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակի ու դրա շրջակայքի, Մեսրոպ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված գոտու (ներառյալ Կարապի լիճը) վերականգնման ու բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանը հայտարարում է լանդշաֆտային ճարտարապետություն-դիզայն հայեցակարգի բաց հրապարակային մրցույթ:

Մրցույթի նպատակներից է քաղաքային նշանակության հանգստի գոտու գեղագիտական գրավիչ միջավայրի, քաղաքացիների հանգստի համար էկոլոգիապես կայուն, հարմարավետ տարածության ստեղծումը:

Գաղափարի հիմքում ընկած է Երևան քաղաքի պատմական միջուկում՝ պահպանության գոտում ծավալատարածական դոմինանտների ընկալման տեսարանների մեծացումը, համահունչ կազմակերպված էկոլոգիապես բարելավված լանդշաֆտի ստեղծումը՝ նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև տարածքի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը