copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:03 27-07-2021

Պրոտասևիչին տեղափոխող ինքնաթիռը վայրէջքի տարած դիսպետչերն անհետացել է. ԶԼՄ-ներ

Դիսպետչեր Օլեգ Գալելովը, որը բանակցում էր Աթենք-Վիլնյուս չվերթի օդաչուների հետ, որոնք տեղափոխում էին NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին, ընտանիքի հետ մեկնել է Բելառուսից: Այս մասին գրում է «Նաշա Նիվա» տելեգրամյան ալիքը՝ հղում անելով «Բելաէրոնավիգացիայում» աղբյուրներին:

«Լուրեր կան, որ նա անհետացել է: Գործընկերները չեն կարող կապվել նրա հետ և անհանգստացած են. նրան անհնար է զանգել, նա ջնջել է իր սոցիալական ցանցերը: Իշխանությունները պաշտոնապես մեզ ոչինչ չեն ասել: Բայց ինձ համար միևնույնն է, քանի որ կարծում եմ՝ նա պարզապես իրեն ապահովագրելու համար է հեռացել»,- ասել է «Բելաէրոնավիգացիայի» աշխատակիցներից մեկը:

Ապա հավելել է, որ «Գալելովը հիանալի մասնագետ է և առանց դժվարության աշխատանք կգտնի ցանկացած երկրում»: Ryanair-ի հետ կապված միջադեպի հրապարակված ձայնագրությունում հնչում է հենց Գալելովի ձայնը:

«Բելաէրոնավիգացիայի» գլխավոր տնօրենի տեղակալ Իվան Գերլովսկին շեշտել է, որ Գալելովը արձակուրդում էր հունիսից, իսկ ինքը ոչինչ չգիտի նրա անհետացման կամ աշխատանքից հեռացման մասին:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում