copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:50 26-05-2021

Լուկաշենկոն Պրոտասևիչին «ահաբեկիչ» և «մարդասպան տականք» է անվանել:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդարանի և կառավարության մարմինների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, որը ձերբակալվել է Ryanair ինքնաթիռում, ներգրավված է եղել ահաբեկչության մեջ և համագործակցում է արևմտյան հատուկ ծառայությունների հետ: «Ո՞վ է վճարել եղբայրական Ուկրաինայում մարդկանց սպանող տականքին»,- նշել է Լուկաշենկոն:

Նա շեշտել է, որ Պրոտասևիչի գործունեության մասին տեղյակ են եղել Բելառուսի սահմաններից դուրս: Լուկաշենկոն ասել է, որ յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր հանցագործությունների համար, և դա պարզապես ժամանակի հարց է. «Նրանք ուզում էին սպանել մեզ, բայց քանի հարյուր հազար մարդ կմահանար, եթե մենք չդիմադրեինք»:

Նա խոստացել է առաջիկայում ներկայացնել Պրոտասևիչի և նրա ընկերուհի Սոֆյա Սապեգայի խոսակցությունների ձայնագրությունները, որտեղ «նրանք շատ բաներ են ասել»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը