copy image url
Ավելին 4 տարի առաջ - 10:54 11-07-2021

ԱՄՆ-ի Մահվան հովտի ջերմաստիճանը մոտենում է համաշխարհային նոր ռեկորդի

ԱՄՆ Մահվան հովտի ազգային պարկում ջերմաստիճանը հասել է +54 աստիճանի ցելսիուսի, ինչը ընդամենը մի քանի աստիճանով է ցածր համաշխարհային ռեկորդից: Այս մասին Twitter-ում հայտնում է Լաս Վեգասի եղանակի ազգային ծառայությունը:

«Հավանաբար, չի հասնի համաշխարհային ռեկորդին այս հանգստյան օրերին, բայց երկու օր անընդմեջ + 54 ° C-ի է հասել», - ասել են օդերևութաբանները:

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհում ամենաբարձր ջերմաստիճանը ազգային պարկում գրանցվել է 1913 թվականին․ օդի ջերմաստիճանը հասել է մինչև +56,7 աստիճանի:

Քուվեյթում նախապես գրանցվել էր +53,3 աստիճան ստվերում և +70 արևի ուղիղ ճառագայթների տակ: Այս ամառն դարձել է վերջին 70 տարվա ամենաթեժ ամառը:

Կանադայում ջերմային ալիքը Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում սպանել է գրեթե մեկ միլիարդ ծովային արարածների՝ ներառյալ միդիաների, խխունջների և խեցեմորթների։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում