copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 23:05 20-09-2025

Ղազախստանում ուղտերի քարավանը հավակնում է Գինեսի ռեկորդի՝ որպես աշխարհում ամենաերկարը

Ղազախստանում ուղտերի քարավանը պայքարում է Գինեսի համաշխարհային ռեկորդի համար՝ որպես աշխարհում ամենաերկարը։ Ալմաթիի շրջանի Ակշի գյուղի մոտ գտնվող տափաստանում՝ Ալմաթի-Աստանա մայրուղու երկայնքով, Օյսիլկարա ուղտերի շարքը ձգվում էր 1 կիլոմետր։

Քարավանը ներառում էր 1000 ուղտ, որոնք շարժվում էին հատուկ պատրաստված 1 կիլոմետրանոց երթուղով։ Նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանվել էր Չինաստանում 2022 թվականին, երբ մասնակցել էր ընդամենը 365 ուղտ։

Ղազախական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գինեսի համաշխարհային ռեկորդների ներկայացուցիչ Ռիչարդ Ստենինգը, որը հատուկ ռեկորդը հաստատելու համար Անգլիայից էր ժամանել, մանրակրկիտ հետևում էր քարավանի յուրաքանչյուր շարժմանը։ Այս պատմական պահից հետո նա մեկնաբանել է.

«Սա առաջին անգամն է, որ ես տեսնում եմ այս չափի ուղտերի քարավան։ Ղազախստանի այս նվաճումը պետք է համարել ոչ միայն ազգային մշակութային ժառանգություն, այլև համաշխարհային գանձ»- ասել է նա։

Միջոցառման կազմակերպիչ՝ Դաուլետ-Բեկետ անասնապահական ֆերմայի ղեկավար Սիդիկ Դաուլետովը, նշել է, որ նախաձեռնությունը ցույց է տալիս ղազախական ավանդույթների հարստությունը և ուղտաբուծության ու երկրի գյուղատնտեսական ոլորտի ներուժը: Քարավանի տեսագրությունները կներկայացվեն Լոնդոնում գտնվող հանձնաժողովին, որը վերջնական որոշում կկայացնի ռեկորդը համաշխարհային ռեկորդների գրքում ներառելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
15:12 Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին ավարտել է ԱՄՆ-ի մանկապարտեզը