copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 23:49 23-06-2026

Թուրքիայի 10 տպավորիչ հնավայրերից 3-ը հայկական են

Ստամբուլաբնակ լրագրող Փոլ Օսթերլունդը «National Geographic»-ի համար կազմել է Թուրքիայի տարածքում գտնվող 10 ամենատպավորիչ հնավայրերի ցանկը, որոնք արտացոլում են տարածաշրջանի բազմաշերտ պատմությունը և համարվում պարտադիր այցելության վայրեր։

Ցանկում տեղ են գտել նաև հայկական պատմամշակութային կոթողները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դրանց թվում է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող Անիի հնավայրն իր ավերակներով։ Այն կառուցվել է Միջնադարում և Բագրատունի թագավորական տոհմի համար ծառայել որպես մայրաքաղաք: Այնտեղ է գտնվում Անիի մայր տաճարը (Սուրբ Աստվածածին), որի շինարարությունը սկսել է հայոց թագավոր Սմբատ 2-րդ Բագրատունին 989թ.-ին, իսկ ավարտել՝ հայոց թագուհի Կատրամիդեն 1001թ.-ին։

Անիի մայր տաճար





Անի քաղաքը հայտնի է նաև «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անունով: Մինչ օրս քաղաքում տարբեր վիճակներով պահպանվել են բազամթիվ հայկական եկեղեցիներ, իսկ Անիի մայր տաճարը գտնվում է վերանորոգման փուլում: Այնտեղ են նաև Սուրբ Ամենափրկիչ, Տիգրան Հոնենցի և Աբուղամրենց Սբ. Գրիգոր եկեղեցինները, որոնք համեմատաբար ավելի լավ են պահպանվել, սակայն թուրքական իշխանությունները հեռացրել են եկեղեցիների գմբեթներին եղած խաչերը:

Հաջորդ պատմամշակութային արժեք ներկայացնող հայկական կոթողը, որը ևս ներառվել է այդ ցանկում, գտնվում է Վանա լճի Աղթամար կղզում: Այնտեղ է 10-րդ դարում կառուցվել հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որում 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ (որոշակի ճգնաժամային ընդհատումներով) Խաչվերաց տաղավար տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, պատարագ է մատուցվում։

Պատարագներին զուգահեռ Թուրքիայի իշխանությունները թույլատրել են եկեղեցու գմբեթի վրա խաչի տեղադրումը և այժմ այն հանդիսանում է աշխարհասփյուռ հայերի համար սրբատեղի, ուր այցելում են ոչ միայն հայեր, կամ այլ քրիստոնիա ազգեր, այլև մեծ թվով Թուրքիայի բնակիչներ:

Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի



Ներկայիս Թուրքիայի Ադըյաման նահանգում գտնվող Նեմրութ լեռան (2.164 մետր) դամբարանաբլուր սրբավայրն էլ ցանկում 3-րդ հայկական մշակութային հնավայրն է: Այն կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։ Նրան թագադրել է Տիգրան Մեծը տիգրանյան թագով, որով էլ հենց Անտիոքոս Կոմմագենացու արձանը ներկայացված է Նեմրութ լեռան սրբավայրում:

Նեմրութ լեռան դամբարանաբլուր



Ցանկում տեղ գտած մյուս 7 հնավայրարերն էլ հեևյալն են՝ Գյոբեքլիթեփեի հնագիտական թանգարանը, Եփեսոսի հնավայրը, Կապադովկիայի կիսաանապատային տարածքը՝ իր բարձր կոնաձև ժայռերով, Ստամբուլի բազիլիկ ջրամբարը և «Կոստանտնուպոլսի ավազային պատերը», Փամուքքալեի տաք ջրավազաններն ու Տրապիզոնի Սյումելա վանքը:

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ