copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:59 07-07-2021

Որոշ վայրերում արոտավայրերն օգտագործելու դժվարություններ կան. Գնել Սանոսյան

Խոտհարքների հետ կապված պատերազմից հետո որոշակի խնդիրներ ունենք: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Հատկապես մայիսի 13-ից հետո ունենք վայրեր, որտեղ արոտավայրերն օգտագործելու հետ կապված որոշակի դժվարություններ կան: Բայց նաև ունենք վայրեր, որտեղ մեր բանակային կորպուսը որոշակի լրացուցիչ ուժեր է դնում, երբ բնակիչները խոտ հավաքելու պրոցեսով պետք է զբաղվեն, որպեսզի նրանք իրենց ավելի ապահով զգան: Քանի որ բարձրադիր վայրերում դեռ չի սկսվել խոտ հավաքելու պրոցեսը, հույս ունենք, որ այդ խնդիրները կկարգավորվեն ռուսական կողմի ներկայության պարագայում»,- ասաց Սանոսյանը: