copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:08 10-11-2021

Կառավարությունը նախատեսում է նոր ատոմակայան կառուցել․ Գնել Սանոսյան

Կառավարությունը նախատեսում է նոր ատոմակայան կառուցել, և այդ հարցով քննարկումներ ընթանում են՝ հաշվի առնելով այն, որ գործող ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Դա նշանակում է, որ մինչև 2036 թվականը պետք է պատրաստվել և իրականացնել նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները»,- ասել է Սանոսյանը։

Նախարարը նշել է, որ նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները, իրենց հաշվարկներով, կտևեն մոտ 7-8 տարի։

«Դա նշանակում է՝ 2026-2027 թվականից պետք է սկսել նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները, որպեսզի երբ գործող ատոմակայանի ժամկետն ավարտվի, մյուսը սկսի աշխատել»,- եզրափակել է Սանոսյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել