copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:42 29-06-2021

Հայ հասարակության հոգեբանական առողջության մասին որևէ արժանահավատ հետազոտություն չկա և չի էլ նկատվում այն իրականացնելու ցանկությունը. հոգեբան

Հայ հասարակության հոգեբանական առողջության մասին հետազոտություն չկա և չի էլ նկատվում այն իրականացնելու ցանկությունը: Այն բոլոր բնորոշումները, որ հիմա մենք ամեն կողմից լսում ենք, հիմնված են միայն անձնական կարծիքի վրա: Դրա հիմքում որևէ ուսումնասիրություն չկա:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, հասարակության կողմից միմյանց պիտակավորելու երևույթը նոր չէ, պարզապես համացանցի շնորհիվ այս երևույթն էլ ավելի ակնառու է դարձել:

‹‹Միանշանակ մեզ պետք են որոշակի կարգավորող համակարգեր, որպեսզի օրինակ ատելության խոսք տարածող օգտատերերը ժամանակավորապես արգելափակվեն կամ ինչ-որ չափով զրկվեն մեկնաբանելու հնարավորությունից ››,-ասաց հոգեբանը:

Խոսքի ազատության կարգավորումներն, ըստ նրա, այս պահին ունեն առաջնային կարևորություն:

‹‹Այս ամենը պետք է վերահսկվի քանի, որ դա վարակիչ է և կարող է տրամադրություն ու վարքագիծ թելադրել››,-փաստեց հոգեբանը:

Նրա խոսքով, եթե հետհայացք նետենք մեր պատմությանը, ապա այնտեղ ևս կտեսնենք անհանդուժողականության, միաբանվածության բացակայությանն ու պիտակավորման մթնոլորտ:

‹‹Այժմ շատացել են ոչ թե պիտակավորման դրսևորումները, այլ այդ մասին խոսելու հնարավորությունները››,-նկատեց մեր զրուցակիցը:

Հրաչյա Հովհաննիսյանը փաստեց, որ այս պահին մեր հասարակությանը վերաբերող ցանկացած բնորոշում ընդամենը անձնական կարծիք է կամ հիմնված է ԶԼՄ-ների հրապարակումների վրա, մինչդեռ այս դաշտում մենք լուրջ ուսումանսիրությունների կարիք ունենք:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի