copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 14:30 22-06-2021

Ալիկ Առաքելյանը հանդես կգա Արարատում

Երևանի Արարատի հետ պայմանագիր է ստորագրել 25-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երիտասարդ ֆուտբոլիստը Բարձրագույն խմբում հանդես գալու նշանակալի փորձ ունի։ Նա հասցրել է մասնակցել 190 հանդիպման և դարձել է 21 գոլի հեղինակ։

Ալիկ Առաքելյանը 2012-2015 թվականներին խաղացել է Միկայի կազմում, իսկ 2015-ից մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը հանդես է եկել Փյունիկում։

Արարատ տեղափոխվելու որոշումը կայացրեցի այն բանից հետո, երբ զրուցեցի գլխավոր մարզչի և ակումբի ղեկավարության հետ և հասկացա, որ նրանք ցանկանում են, որ դառնամ թիմի մասնիկը։Թիմին միանում եմ լավ ակնկալիքներով և կփորձեմ առավելագույնս օգտակար լինել, որպեսզի հասնենք հաջողության»,- նշել է Ալիկ Առաքելյանը «Արարատի» պայմանագիրը ստորագրելուց հետո։

Ալիկ Առաքելյանը նաև 16 հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, մեկ անգամ էլ խաղադաշտ է դուրս եկել ազգային հավաքականի մարզաշապիկով:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը