copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:05 13-06-2021

ԿԸՀ-ն որոշումներ է կայացրել Փաշինյանի գրանցման ու ՔՊ ցուցակի անվավեր ճանաչման դիմումների վերաբերյալ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 13-ին գումարած նիստում քննության է առել Էդգար Ղարզարյանի և Նաիրա Զոհրաբյանի դիմումները։ Դրանցից առաջինով պահանջվել էր անվավեր համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել։ Նաիրա Զոհրաբյանը ԿԸՀ էր դիմել՝ պահանջելով, որ հանձնաժողովը դիմի Վարչական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար: Նրա դիմումի հիմքում նաև այն պատճառաբանությունն է եղել, որ քարոզարշավին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնչեցնում է վիրավորանքներ:

Նիստը վարող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ հանձնաժողովը մերժեց Էդգար Ղազարյանի դիմումը, որն, ըստ հանձնաժողովի, ներկայացվել է ոչ իրավասու կառույցի կողմից. դա պետք է լիներ կուսակցությունը կամ դաշինքը, որը մասնակցում է տվյալ ընտրություններին։ Այս որոշումը ԿԸՀ-ն կայացրեց 5 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Նաիրա Զոհրաբյանի դիմումը ևս մերժվեց նույն հիմնավորումով և ձայների նույն հարաբերակցությամբ։

Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ մերժումների որոշումները կարող են եռօրյա ժամկետում բողոքարկվել Վարչական դատարանում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը