copy image url
Ներքին 5 տարի առաջ - 09:17 13-05-2021

Հայաստանից Սլովակիա արտահանումն աճել է ավելի քան 150 անգամ

Հայաստանը 2021-ի առաջին եռամսյակում ամենաշատ ծավալով արտահանում է կատարել դեպի Ռուսաստան, Չինաստան, Շվեյցարիա, զգալիորեն ավելի քան 150 անգամ աճել է արտահանումը դեպի Սլովակիա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հայաստանից 2021-ի հունվար-մարտին արտահանումը կազմել է 572 մլն 864.6 հազար դոլար, ինչը 2020-ի նույն ժամանակի 553 մլն 974.8 հազար դոլարի համեմատ աճել է 3.4 տոկոսով: Դեպի որոշ երկրներ նկատվել է արտահանման զգալի աճ, որոշ երկրներ՝ նաև նվազում: Դեպի Ռուսաստան արտահանումը հունվար-մարտին կազմել է 147 մլն 303.8 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճելով 2 տոկոսով: Արտահանման հաջորդ ամենամեծ ծավալը եղել է դեպի Չինաստան՝ կազմելով 79մլն 164.3 հազար դոլար: Ընդ որում` Հայաստանից Չինաստան արտահանումը 2020-ի հունվար-մարտի համեմատ աճել է 95.1 տոկոսով: Թեև ծավալներով երրորդ ամենախոշորը դեպի Շվեյցարիա արտահանումն է՝ 74 մլն 179.7 հազար դոլարի, սակայն այն նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 9.6 տոկոսով:

Հայաստանից Սլովակիա արտահանումն աճել է զգալիորեն՝ 156.9 անգամ և կազմել 2 մլն 651.8 հազար դոլար: Աճի նման տեմպը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչությունից մեկնաբանեցին հետևյալ կերպ. «2021 թվականի հունվար-մարտին Հայաստանի Հանրապետությունից Սլովակիա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կապված է հագուստի առարկաների և ներքնակի հիմքերի, անկողնու պարագաների արտահանմամբ»:

Նախարարությունից նաև տեղեկացրին, որ համաձայն Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ տվյալների՝ 2021 թվականի հունվար-մարտին Հայաստանից Սլովակիա արտահանվել են հագուստի առարկաներ՝ 1,72 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժողությամբ, ներքնակի հիմքեր, անկողնու պարագաներ՝ 930,67 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժողությամբ։ 2020 թվականի հունվար-մարտին Հայաստանի Հանրապետությունից Սլովակիա արտահանվել է հողեր ինֆուզորային (լեռնալյուր), սիլիկային՝ 15,6 հազ ԱՄՆ դոլար մաքսային արժողությամբ։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ զգալիորեն՝ 73.7 տոկոսով աճել է նաև Հայաստանից արտահանումը դեպի Միացյալ Թագավորություն և կազմել 1 մլն 391.5 հազար դոլար: Միացյալ Նահանգներ արտահանումն աճել է 41 տոկոսով և կազմել 23 մլն 363.1 հազար դոլար: Ֆրանսիա արտահանումն աճել է 66.7 տոկոսով՝ կազմելով 1 մլն 675.3 հազար դոլար, իսկ Գերմանիա արտահանումը՝ 33.2 տոկոսով և կազմել 18 մլն 038.9 հազար դոլար: Սակայն, օրինակ Հայաստանից Իտալիա արտահանումը նվազել է 8.2 տոկոսով և կազմել 8 մլն 710.0 հազար դոլար, իսկ Նիդերլանդներ արտահանումը կազմել է 27 մլն 814.7 հազար դոլար, ինչը նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ պակաս է 10.2 տոկոսով:

2021-ի հունվար-մարտին Հայաստանից հարևան Իրան արտահանումը նվազել է 17.7 տոկոսով և կազմել 15մլն 708.5 հազար դոլար, իսկ դեպի մյուս հարևան Վրաստան արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 5.4 տոկոսով՝ կազմելով 12 մլն 541.0 հազար դոլար:

Իսկ ինչ վերաբերում է արտահանված ապրանքներին՝ ապա, արտահանման ծավալներում ամենամեծ մասնաբաժինը շարունակում է մնալ հանքահումքային արտադրանքինը: Հայաստանից հունվար-մարտին արտահանվել է 219 մլն 805.6 հազար դոլարի հանքահումքային արտադրանք, ինչը 2020-ի նույն ժամանակի նկատմամբ ավելացել է 21.5 տոկոսով: Հաջորդը պատրաստի սննդի արտադրանքն է, հունվար-մարտին արտահանվել է 114 մլն 525.2 դոլարի արտադրանք, ինչը սակայն նախորդ տարվա համեմատ նվազել է 3 տոկոսով: Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը 2021-ի հունվար-մարտին աճել է 9.3 տոկոսով և կազմել 66 մլն 986.9 հազար դոլար: 6.6 տոկոսով նվազել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի արտահանման ծավալը, 24.7 տոկոսով՝ պլաստմասսայի և դրանցից իրերի, կաուչուկի և ռետինե իրերի արտահանման ծավալը: Զգալիորեն՝63.9 տոկոսով ավելացել է կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքի արտահանման ծավալը, 73.6 տոկոսով՝ փայտի և փայտյա իրերի արտահանման ծավալը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը