Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:27 07-05-2021

ԱՄՆ-ն կարող է խոտանել J&J պատվաստանյութի 70 միլիոն դեղաչափ. NYT

Johnson & Johnson-ի կողմից մշակված պատվաստանյութի շուրջ 70 միլիոն դեղաչափ կարող է խոտանվել: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով պաշտոնական շրջանակների աղբյուրներ:

Խոսքն ամերիկյան Բալթիմորի գործարանում արտադրված դեղամիջոցի մասին է, որտեղ նախկինում փչացրել էին J&J պատվաստանյութի 15 միլիոն դեղաչափ: Հրապարակման համաձայն՝ այս դեպքից հետո ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) մտավախություն ունի դեղամիջոցի այլ խմբաքանակների հնարավոր աղտոտման վերաբերյալ:

Դեպքից հետո ԱՄՆ իշխանությունները հետաձգել են պատվաստանյութերի առաքումները մինչ FDA-ի հետաքննությունը:

Դրանից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն արգելել է AstraZeneca պատվաստանյութի արտադրությունն այդ գործարանում:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել