Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:37 02-03-2021

ՀՀ-Ն ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ 15,000 ԴԵՂԱՉԱՓ ԿԳՆԻ

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը, որը կգնի Հայաստանը, «Սպուտնիկ V»-ն է լինելու։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։

«Այս պահին ռուսական կողմի հետ պայմանագրի ստորագրման փուլում ենք։ Շատ հավանական է, որ պատվաստանյութը մյուս շաբաթվա մեջ Հայաստան ներկրվի։ Մենք 15,000 դեղաչափ ենք ձեռք բերում, և քանի որ անհրաժեշտ է երկու դեղաչափ, նախատեսում ենք այս փուլում 7500 մարդու պատվաստել»,- ասել է Սահակյանը։

Նա նշել է նաև, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են հիվանդների ու բուժաշխատողների շրջանում. ՌԴ առողջապահության նախարարության կողմից Հայաստանը նվեր էր ստացել պատվաստանյութ` նախ 30, հետո` 1000 մարդու համար (2060 դեղաչափ)։

Պատվաստանյութերի նոր խմբաքանակով, ըստ Սահակյանի, մարտի կեսերին կշարունակեն պատվաստումներն ինչպես բուժաշխատողների շրջանում, այնպես էլ խոցելի խմբերում` 65-ից բարձր տարիք և քրոնիկ հիվանդություններ ունեցողների շրջանում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին