Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:41 07-05-2021

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը նախատեսում է կրճատել Ռուսաստանից ուրանի ներկրումը

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը Կոնգրեսի հետ միասին մտադիր է կրճատել ռուսական ուրանի ներկրումը՝ Ռուսաստանից միջուկային նյութերի մատակարարումը փոխարինելով սեփական ռեսուրսներով և Ղազախստանից ներկրումներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ուրանի հարստացման կարողությունները մեզ անհրաժեշտ են ինչպես մեր ազգային անվտանգության ծրագրերի, այնպես էլ հաջորդ սերնդի միջուկային ռեակտորների համար: Ես կարծում եմ, որ հարստացված ուրանի սեփական աղբյուրը կարևոր է երկրի համար»,- ասել է գերատեսչության ղեկավար Ջենիֆեր Գրենհոլմը:

Ըստ կոնգրեսական Չակ Ֆլեյշմենի՝ «ամոթալի է երկրում ուրանի ներքին աղբյուրի բացակայությունը», նրա հետ համակարծիք են Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի մյուս անդամները: Նրանք առաջարկում են մեծացնել ամերիկյան ուրանի արտադրությունը, ինչը հնարավորություն կտա ժամանակակից ռեակտորների համար միջուկային վառելիք արտադրելու:

Այս պահին ԱՄՆ-ն իր ամբողջ ուրանի 15%-ը գնում է Ռուսաստանից, 18%-ը՝ Ղազախստանից:

Ավելի վաղ «Գազետա.Ռու»-ի ռազմական դիտորդ Միխայիլ Խոդորենոկը պատմել էր ԱՄՆ-ում շարժական միջուկային ռեակտորների մասին:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել