copy image url
Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 21:23 18-06-2022

Հնդկաստանը զգալիորեն մեծացրել է Ռուսաստանից ածուխի և նավթի ներկրումը

Հնդկաստանը մայիսի վերջին և հունիսի սկզբին կտրուկ ավելացրել է ածուխի և նավթի ներկրումները Ռուսաստանից՝ ռուսական վառելիքների մատակարարման վրա էմբարգո սահմանելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի որոշումների ֆոնին՝ կապված պատերազմի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով թրեյդերներին և բաց աղբյուրներից ստացված տվյալներին։

Նշվում է, որ մայիսի 27-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Հնդկաստանը 6 անգամ ավելի շատ ռուսական ածուխ է գնել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, և 31 անգամ ավելի շատ նավթ:

Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում Հնդկաստանը գնել է ավելի քան 330 միլիոն դոլարի ռուսական ածուխ, ավելի քան 2.2 միլիարդ դոլարի նավթ։ Միևնույն ժամանակ, էներգակիրները վաճառվում են զգալի զեղչերով, որոնք կարող են հասնել մինչև 30 տոկոսի։ Գործարքները կատարվում են Դուբայում և Սինգապուրում, վճարումները կատարվում են ինչպես դոլարով, այնպես էլ հնդկական ռուփիով կամ Արաբական Միացյալ Էմիրությունների դիրհամով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը